ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Վախճանից էլ պարզ»

«Վախճանից էլ պարզ»
02.11.2018 | 02:03

Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն: Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է, ներառում է հրատարակված բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ:

ՉՈՐՍ ԵՐԳ ՍԵՎԱԶԳԵՍՏ ՏԻԿՆՈՋԸ

1
Ձեր անունը սև է իմ շուրթերին։
Ձեր շուրթերը տերևներ են դեղնած։
Տերևներից, ինչպես հոսքը կաթիլների,
Ձեր դողացող ձայնը ընկնում է ցած։
Ընկնում, բարձրանում է պարիսպների վրա,
Պարիսպներից այն կողմ գերեզմանոցն է հին…
Շիրմաքարերն այնտեղ ականջները սրած
Սպասում են ձեր պաղ ու երգեցիկ ձայնին։

2
Ձեր մատները անուշ խունկ են բուրում։
Ձեր աչքերում հոգեվարք կա սառած։
Եվ ձեր կուրծքը հիմա չեն համբուրում
Շրթունքները պառավ։
Թող հոտոտե՛մ խունկը ձեր մատների,
Ձեր աչքերում սառած հոգեվարքը խմե՛մ,
Եվ Ձեր կուրծքը, տիկին, թող որ խմե
Շրթունքներիս հյութը անհատնելի։

3
Ձեր խոսքերը պաղ են Ձեր խոհերի նման
Եվ խոնարհ են՝ նման Ձեր հայացքին։
Ձեր լուսավոր դեմքը՝ ամբողջովին հմա՜յք,
Ձեր մարմնաբույր ծոցը սրբարան է, տիկի՛ն։
Աստվածամոր դեմքի դալկությանը նման,
Ձեր տխրությունն այնպես լավ է սազում
Ձեր հայացքին քնքուշ ու ոսկեման։

4
Ձեր քայլերը՝
Սահուն, անմարմին։
Ձեր մարմինը՝
Երգ երգոց…
Թող երգերն իմ գորշ-կարմիր
Օրորեն հոգի՛ն Ձեր վերքոտ։

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ